Սոչիում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Ջրի հոսքերի պատճառով ծառեր են տապալվել, փողոցները գետերի են վերածվել։ Ափերից դուրս է եկել Խոստա գետը։
Ինչպես պատմում են տեղի բնակիչները, որոշ հատվածներում «ջրվեժներ» են առաջացել։
Ջուրը տներ և խանութներ է լցվել։ Հեղեղվել են Խոստան, Լոոն և Սոչիի այլ շրջանները։
Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ կարող է փոթորկ լինել։