Նալչիկում պոկվել է է զբոսաշրջիկներով ճոպանուղին, ութ մարդ տուժել է

Տեսանյութում երևում է Նալչիկում ճոպանուղու վթարի պահը։ Նախնական տեղեկություններով՝ այդ պահին ճոպանուղու վագոնում զբոսաշրջիկներ են եղել։
Sputnik
Նալչիկի հանգստավայրերից մեկում ճոպանուղու պոկվելու հետևանքով ութ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է Կաբարդինո-Բալկարիայի առողջապահության նախարարությունը։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են կտրվում ճոպանուղու լարերը։ Արդյունքում մարդիկ ընկել են մի քանի մետր բարձրությունից։
Կաբարդինո-Բալկարիայի ղեկավարի խոսքով՝ միջադեպի հանգամանքները պարզվում են։ ՏԱՍՍ-ը, հղում անելով արտակարգ ծառայություններին, հաղորդում է, որ խափանման նախնական պատճառը ճոպանների մաշվածությունն է։
Քննիչներն ու փորձագետները ուսումնասիրում են միջադեպի վայրը և հարցաքննում են վկաներին։