Թեհրան–Քերման ուղերթ իրականացնող գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով 30 մարդ Է տուժել: Տեղեկությունը հայտնում է ISNA-ն` հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության օգնության և փրկության կազմակերպության ղեկավար Բաբակ Մահմուդին։
Մահմուդիի խոսքով՝ բոլոր տուժածներին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել։