Ինչպիսին է եղել գործազրկության մակարդակը Հայաստանում 2025թ–ի սկզբին. վիճակագրական տվյալներ

Գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է15.5%-ից մինչև 14%, բացարձակ թվերով՝ մինչև 188.2 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Գործազրկության մակարդակը Հայաստանում 2025 թվականի առաջին եռամսյակում նվազել է։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նշված ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է14%, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում 15.5% էր։
Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025թ.-ի առաջին կիսամյակում․ վիճակագրական տվյալներ
Պարզաբանենք, որ Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ վիճակագրությունը տրամադրվում է մեկ եռամսյակ ուշ, ուստի առաջին եռամսյակի տվյալները տրամադրվում են հունվար-հունիս ամիսների վիճակագրական ամփոփագրում։
Բացարձակ թվերով գործազուրկների թիվը նվազել է 204.4-ից մինչև 188.2 հազար, որից 102.8 հազարը տղամարդիկ են, 85.4 հազարը՝ կանայք։ Մեկ տարի առաջ այս թվերը կազմել են110.1 և 94.3 հազար։
Նշենք, որ գործազրկության կրճատումը կապված է նաև ծառայությունների ոլորտի ակտիվացման հետ՝ պայմանավորված Ռուսաստանից և Արևելյան Ասիայից զբոսաշրջիկների աճող հոսքով։
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նվազել է. վիճակագրություն