ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. 2025 թվականի սկզբից ի վեր Հայաստանից 2.3 անգամ շատ տոննա ծաղիկ է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Եթե անցած տարի ընդամենը 519 տոննա է եղել, ապա այս տարի՝ 1217 տոննա։ 15%-ով ավելի հատով ծաղիկ (որոշ դեպքերում արտահանումը ձևակերպվում է հատով)։ Մասնավորապես, եթե անցած տարի 41,8 հազար հատ, ապա այս տարի՝ ավելի քան 48 հազար հատ»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք` հունիսին 16-ին Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ ՀՀ–ից ծաղիկների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել. ՌԴ առաքված ծաղիկների գրեթե բոլոր խմբաքանակները մատակարարվել են խախտումներով:
Ավելի վաղ` հունիսի 6–ին, Վրաստանից Հայաստան էր վերադարձվել 700 հատ ծաղիկ։