ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագրում երկարաձգել է ազգային արտակարգ դրության ռեժիմը, որը կապված Է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունների հետ և Մոսկվայի քաղաքականությունն անվանել է «անսովոր և արտակարգ սպառնալիք» Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Լրացուցիչ տեղեկությունների քննարկումից հետո, այդ թվում ՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներից, ես եկել եմ այն եզրակացության, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են անսովոր և արտակարգ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության համար»,- ասվում է փաստաթղթում:
Տեքստում հիշեցվում է, որ 2022 թվականի հրամանագիրն արդեն արգելում էր ռուսական նավթի, նավթամթերքի և դրանց հետ կապված ապրանքների ներմուծումը ԱՄՆ: Նոր փաստաթուղթը հաստատում է, որ արտակարգ իրավիճակը պահպանվում է և լրացնում է այն Հնդկաստանից ներկրման համար 25 տոկոս լրացուցիչ մաքսատուրքի սահմանմամբ՝ ռուսական նավթի գնումների համար: Մաքսատուրքն ուժի մեջ կմտնի հրամանագրի հրապարակումից 21 օր հետո ՝ օգոստոսի 27- ից և չի վերաբերի այն ապրանքներին, որոնք այդ պահին կլինեն ճանապարհին:
Միևնույն ժամանակ, այն կգումարվի արդեն գործող սակագներին, բացի այն դեպքերից, երբ ապրանքներն ընկնում են պատժամիջոցների այլ ռեժիմների ազդեցության տակ։
Հրամանագիրը նաև նախագահին իրավունք է տալիս հետագայում ընդլայնել միջոցառումները այլ երկրների վրա, եթե պարզվի, որ նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով ռուսական նավթ են գնում: Նմանմատակարարումների մոնիտորինգով կզբաղվեն ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն ու Պետդեպարտամենտը, իսկ անհրաժեշտության դեպքում նույն 25 տոկոս մաքսատուրք կսահմանվի այդ երկրների ապրանքների վրա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը:Նրախոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքիվատթարացումն է։