Գոմեշը սպանել է որսի դուրս եկած ամերիկացի միլիոնատիրոջը

Հայտնի չէ`ուղևորության կազմակերպիչների թիմը սպանել է գոմեշին, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Սև մահ» անունով հայտնի աֆրիկյան գոմեշը Հարավաֆրիկյան Հանրապետության Լիմպոպո նահանգում մահացու վնասվածք է հասցրել որսի դուրս եկած 52-ամյա ամերիկացի միլիոնատեր, «Watkins Ranch Group»-ի հիմնադիր Աշեր Ուոթքինսին։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը։
1.3 տոննա քաշով կենդանին մոտ 56 կմ/ժ արագությամբ հանկարծակի հարձակվել է թփերի միջից, տղամարդը տեղում մահացել է։
Ուոթքինսը միայնակ չի եղել. նրան ուղեկցել են պրոֆեսիոնալ որսորդներ։ Ըստ լրատվամիջոցի` տղամարդը 7500 եվրո էր վճարել սաֆարիի համար։ Հայտնի չէ`ուղևորության կազմակերպիչների թիմը սպանել է գոմեշին, թե ոչ։
Աֆրիկյան գոմեշներն ամեն տարի Աֆրիկայում մինչև 200 մարդու են սպանում։