ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Հնդկաստանից ներմուծման համար 25 %-ի չափով լրացուցիչ մաքսատուրք սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Պատճառը ռուսական նավթի գնումները դադարեցնելուց Նյու Դելիի հրաժարվելն է։ Թրամփի հայտարարությունն արվել է Մոսկվայից Ուիտկոֆի մեկնելուց ժամեր անց։
Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է Հնդկաստանի դեմ սահմանված մաքսատուրքերը կիրառել նաև ռուսական նավթ ներկրող այլ երկրների նկատմամբ:
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ իր երկիրն առաջին հերթին ղեկավարվում է սեփական շահերով: