ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն այսօր առավոտյան զբոսնել են Մոսկվայի «Զարյադյե» այգում։
Ուիտկոֆը Մոսկվա է ժամանել վաղ առավոտյան։ Սա այս տարվա ընթացքում նրա հինգերորդ այցն է Ռուսաստան։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչը օգոստոսի 6-ին կհանդիպի ՌԴ ղեկավարության հետ։