ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Կրեմլում անցկացված բանակցությունները մոտ 3 ժամ են տևել։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի ավտոշարասյունը լքել է Կրեմլը։
Հիշեցնենք, որ Ուիտկոֆը Մոսկվա էր ժամանել այսօր առավոտյան։