Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը հրաժարվում է իր 1000 գերեվարված զինվորներից. Մեդինսկի

Կայքը գործարկվել է օգոստոսի 6–ին։ Ռեսուրսը պարունակում է տեղեկատվություն յուրաքանչյուր գերու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Կիևը հրաժարվում է Ուկրաինայի զինված ուժերի հազար գերի զինվորներից։ Իր Telegram– ալիքում այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինայի զինված ուժերի 1000 գերի զինվորներ, որոնցից Կիևը հրաժարվում է», - գրել է Մեդինսկին և հրապարակել RT հեռուստաալիքի կողմից գործարկված կայքի հղումը, որը պարունակում է հազար ուկրաինացի գերիների մասին ամբողջ տեղեկատվությունը, որոնցից Կիևը նախկինում հրաժարվել էր։
Կայքը գործարկվել էօգոստոսի 6–ին։ Ռեսուրսը պարունակում է տեղեկատվություն յուրաքանչյուր գերու մասին՝ նրա անունը, ծննդյան ամսաթիվը և վայրը, զորամասի համարը, կոչումը և կոչման նշանը։
Կրեմլը մեծ առաջընթաց չէր սպասում Ուկրաինայի հետ բանակցությունների 3-րդ փուլից