ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Բրազիլիայի իշխանությունները Առևտրի համաշխարհային կազմակերպությունում խորհրդակցություններ անցկացնելու հայց են ներկայացրել ԱՄՆ–ի սահմանած սակագների պատճառով։ Այս մասին հայտնում է Folha de A. Paulo թերթը:
«Խորհրդակցությունների մասին հարցումն ուղարկվել է օգոստոսի 6–ին... Բրազիլիայի կառավարության կարծիքով` մաքսատուրքերը չեն համապատասխանում ԱՀԿ շրջանակներում ստանձնած մի շարք պարտավորությունների»,-գրում է թերթը։
Թրամփը հուլիսի 30-ին հրամանագիր է ստորագրել, որով բրազիլական արտադրանքի մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 50 տոկոս, բայց դրա հետ մեկտեղ 700 բացառություններից բաղկացած ցուցակ է սահմանվել ռազմավարական ոլորտների համար, ինչպիսիք են ավիաշինությունը, էներգետիկան և մասամբ` գյուղատնտեսությունը: