Ուկրաինայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի մայրը մահացել է Բելգորոդում անցյալ տարի

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատարը. Արխիվային լուսանկար
Հիվանդությունից հյուծված տարեց կինը կյանքի վերջին տարիներն անցկացրել է Բելգորոդի գյուղում, որը գտնվում էր ուկրաինական անօդաչուների և հրետանու կրակի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատարի (նշանակվել է օգոստոսի 3-ին) մայրը զոհվել է Բելգորոդի գյուղում, որն անընդհատ գնդակոծում էր Կիևը. հարձակումներից մեկի ժամանակ կնոջ տունը բեկորներից լուրջ վնասվել էր։ Այս մասին RT-ին պատմել է սահմանից ընդամենը 7 կմ հեռավորության վրա գտնվող Պերվոյե Ցեպլյաևո գյուղի բնակիչը։
Տղամարդու խոսքով՝ արկերից մեկն ընկել է ուղիղ Պրասկովյա Կրիվոնոժկոյի տան ետնամասում։
«Ճշգրիտ տարեթիվը չեմ հիշում. մեզ այստեղ գրեթե ամեն տարի են հարվածում՝ ամեն ինչ խառնվել է։ Բեկորներից վնասվել էր նրանց տունը, պատուհանները։ Բայց դա տեղի է ունեցել փետրվարի 23-ին։ Եվ նա ոչ թե 101 տարեկան է, ինչպես գրում էին, այլ 80–ն անց», – նշել է զրուցակիցը։
Պրասկովյա Կրիվոնոժկոն ողջ կյանքն աշխատել է տեղական կոլտնտեսությունում, աշխատել է որպես կթվորուհի և այլ պաշտոններում: Տեղի բնակչի խոսքով՝ վերջին տարիներին նա հիվանդ է եղել և գրեթե տնից դուրս չի եկել:
Նա մահացել է անցյալ տարի և թաղված է հայրենի գյուղում: Ապրում էր Պերվոյե Ցեպլյաևոյում երկրորդ որդու՝ Վլադիմիրի և նրա կնոջ՝ Վալենտինայի հետ: Նրանք երկու չափահաս երեխա ունեն, բայց նրանք տեղափոխվել են Շեբեկինո և Ստարի Օսկոլ:
«Վլադիմիրն աշխատում է որպես գյուղատնտես, կինը`տնային տնտեսուհի է: Երկուսն էլ ծնվել և ամբողջ կյանքն ապրել են Ռուսաստանում: Գյուղում բոլորը գիտեն, որ նա ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի եղբայրն է: Բայց ոչ ոք նրանց չի դատապարտում դրա համար, նրանց նկատմամբ վերաբերմունքը նորմալ է: Ինչո՞ւմ է նա մեղավոր», – ասում է համագյուղացին:
Սակայն տեղացիները խոստովանում են, որ Կրիվոնոժկոները դժվարությամբ են հաղթահարում ընտանեկան ողբերգությունը. հատուկ գործողության մեկնարկը բաժանեց նրանց իրարից: Նա երբեք հարևաններից որևէ մեկի հետ չի քննարկել իր և իր ավագ եղբոր՝ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայիս գլխավոր հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոյի հետ կապը։ Եվ տեղացիները դրան ըմբռնումով են վերաբերվում։ Ասում են, որ հատուկ գործողության մեկնարկից առաջ Վլադիմիրը կապ էր պահպանում ավագ եղբոր հետ։ Սակայն հետո շփումը դադարեց։
Տեղացիները պնդում են, որ Անատոլի Կրիվոնոժկոն վերջին 10-20 տարիների ընթացքում ոչ մի անգամ Բելգորոդի գյուղ չի այցելել, որտեղ ապրել են նրա մայրն ու կրտսեր եղբայրը։ Համենայնդեպս, հարևանները նրան այստեղ չեն տեսել։