Ռուսաստանի Ազգային գվարդիան և քննչական կոմիտեն Մոսկվայում խուզարկություն են անցկացրել միգրացիոն օրենսդրության խախտումները բացահայտելու համար։
Ստուգվել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հանրակացարանում բնակվող 400 օտարերկրյա քաղաքացիների միգրացիոն քարտերը, անձնագրերը և աշխատանքային թույլտվությունները:
Նրանցից 300-ը ձերբակալվել և տարվել են ոստիկանություն՝ լրացուցիչ քննության համար: