Մահացել է ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Ալեքսանդր Գրիշինը

Գրիշինն ընդամենը 47 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է սպորտային մեկնաբան, «գեղասահքի ձայն» Ալեքսանդր Գրիշինը։
«Մահացել է երկաթուղային կայարանի կառամատույցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ուժեղ անձրևի ժամանակ», – նրա կնոջ՝ Անաստասիա Գրիշինայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
2018 թվականից Գրիշինն աշխատել է Առաջին ալիքում և մեկնաբանել գեղասահքի գլխավոր մրցաշարերը։ Նա նաև աշխատել է հինգ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունների խաղերի ժամանակ։
Մահացել է ամերիկացի դերասան Հալկ Հոգանը
Գրիշինն իր հեռուստատեսային կարիերան սկսել է 2002 թվականին 7ТВ ալիքում։ 2004-2015 թվականներին մեկնաբան է աշխատել «Սպորտ» ալիքում, իսկ հաջորդ երեք տարիներին՝ «Матч ТВ»–ում։