Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն

Հունիսին բժիշկները թոքերի քաղցկեղ էին ախտորոշել։ Նա երկու ամիս անցկացրել է հիվանդանոցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 95 տարեկանում մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն: Լուրը հայտնել է երկրի կառավարությունը։
«Խոր ցավով տեղեկացնում ենք Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի մահվան մասին։ Ռումինիայի նախկին նախագահը մահացել է այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 5-ին, պրոֆեսոր Ագրիպպա Իոնեսկուի անվան շտապ բուժօգնության կլինիկական հիվանդանոցում։ Ռումինիայի կառավարությունը ցավակցություն է հայտնում ընտանիքին և բոլոր հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին տարիներին նա հանրության առաջ չէր հայտնվում՝ սահմանափակվելով գրավոր հայտարարություններով։
Իլիեսկուն Ռումինիայի նախագահն է եղել 1990-1996 և 2000-2004 թվականներին: 2025 թվականի հունիսին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրա մոտ թոքերի քաղցկեղ էին հայտնաբերել։ Այդ ժամանակվանից նախկին նախագահը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Մահացել է ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Ալեքսանդր Գրիշինը