Մահացել է Բրոդվեյի լեգենդ Ջեյն Մորգանը

Մորգանը Էլվիս Փրեսլիի, Բոբ Դիլանի և Ֆրենկ Սինատրայի հետ համագործակցող հայտնի պրոդյուսեր Ջերի Վայնտրաուբի այրին էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 101 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի և Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ջեյն Մորգանը: Ինչպես հաղորդում է «The Hollywood Reporter»-ը, նա մահացել է օգոստոսի 4-ին Ֆլորիդա նահանգի Նեյփլս քաղաքի հոսպիսում:
Ընտանիքը հայտնել է, որ նա կյանքից հեռացել է քնած ժամանակ։
Երգչուհու իսկական անունը Ֆլորենս Քեթրին Քարիեր է։ Կարիերայի սկզբնական շրջանում նա ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում, իսկ հետո հայտնի է դարձել նաև ԱՄՆ-ում։ Մորգանը ելույթ է ունեցել Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ Շառլ դը Գոլի, Ջոն Քենեդիի, Ռիչարդ Նիքսոնի, Ջիմի Կարտերի և Ջորջ Բուշ ավագի համար։ Վերջինիս օրոք նա արվեստի և հումանիտար գիտությունների նախագահական կոմիտեի անդամ էր։
Մորգանը Էլվիս Փրեսլիի, Բոբ Դիլանի և Ֆրենկ Սինատրայի հետ համագործակցող հայտնի պրոդյուսեր Ջերի Վայնտրաուբի այրին էր։
Մահացել է ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Ալեքսանդր Գրիշինը