Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Գետք գյուղի հովիվը խեղդվել է լճակում

Փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվի մարմինը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Գետք գյուղում գտնվող լճակում տղամարդ է խեղդվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ–ն դեպքի մասին տեղեկությունը ստացել է ժամը 15:50-ի սահմաններում։
Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, որը գյուղի հովիվն է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվի մարմինը։
Ավտովթար Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ