Մայիս-հունիսին ԱԴԾ-ն ՌԴ մարզերում զենքի արդիականացման 62 գաղտնի արհեստանոց է բացահայտել

Առգրավվել է 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուժայինները մայիս-հունիսին ՌԴ մարզերում բացահայտել են զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոց, 268 զենք է առգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
«ՌԴ ԱԴԾ-ն, համագործակցելով ՌԴ ՆԳՆ–ի և Ռոսգվարդիայի հետ, կասեցրել է երկրի 51 սուբյեկտներից 157 բնակիչների անօրինական գործունեություն, որոնք առնչություն են ունեցել զենքի անօրինական շրջանառությանը, ինչպես նաև քաղաքացիական զենքի մարտական հատկությունների վերականգնմանը գաղտնի արհեստանոցներում և դրանց վաճառքին... Դադարեցվել է զենքի արդիականացման և զինամթերքի արտադրության 62 գաղտնի արհեստանոցների գործունեությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կաբարդինո-Բալկարիայում ԱԴԾ–ն 3 ահաբեկչի է ոչնչացրել. ի՞նչ էին նրանք ծրագրել
Ըստ ԱԴԾ–ի` մայիս-հունիսին քննչական գործողություններ են իրականացվել անօրինական զինագործների բնակության հասցեներում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սևաստոպոլում, ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Դաղստանում, Կրասնոդարի երկրամասում, Բելգորոդում, Զապորոժիեում, Կալինինգրադում, Նովոսիբիրսկում, Ռյազանում, Չելյաբինսկում և երկրի այլ մարզերում։
Ուժայիններն առգրավել են 268 միավոր հայրենական և արտասահմանյան արտադրության հրազեն՝ չորս գնդացիր, 25 ինքնաձիգ, 11 գնդացիր–ատրճանակ, 94 ատրճանակ, 134 հրացան, կարաբին և հրացան, ինչպես նաև երկու նռնականետ, 21 հրետանային արկ, 92 նռնակ, 16 էլեկտրական դետոնատոր, ավելի քան 140 կգ պայթուցիկ նյութ, տարբեր տրամաչափի ավելի քան 34 հազար փամփուշտ։
ԱԴԾ–ն կանխել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք հանցակիցների գործունեությունը