Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բելգորոդի մարզի բնակիչը վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով

ԱԹՍ–ի հարվածի հետևանքները Բելգորոդում. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել Ռակիտնոյե գյուղի առևտրային կայանատեղիին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Ռակիտնոյե գյուղի բնակիչը վիրավորվել է առևտրային օբյեկտի կայանատեղիի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ռակիտնոյե գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է պայթեցվել առևտրային օբյեկտի կայանատեղիում։ Վիրավորվել է քաղաքացիական անձ։ Տղամարդը ինքնուրույն դիմել է Ռակիտնյանսկայա կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ականի վնասվածք և ուսի բեկորային վերք», - նշել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ տուժածը կշարունակի բուժումը ամբուլատոր հիմունքներով։
2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմը մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինա-Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանային գոտիներում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով։
Ուկրաինայի սահմանի երկարությունը տարածաշրջանի հետ 350 կիլոմետր է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։