ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Եղիշե Մոսեսյանը 71 կգ քաշային կարգում հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մոսեսյանը թուրք մրցակցին հաղթել է 9:7 հաշվով։
Ֆեդերացիայից նշում են, որ կիսաեզրափակիչում Մոսեսյանն ուժերը կչափի ԱՄՆ ներկայացուցչի հետ:
Մինչև այդ նա հաղթել էր ռուս մրցակցին:
Նշենք, որ Մ17 աշխարհի առաջնությունը անցկացվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։