Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել. ՌԴ նախագահը «պինդ պոպոք» է

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հրադադար չհաստատվելու դեպքում պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
Sputnik
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, ինքը Ռուսաստանի առաջնորդին «պինդ պոպոք» է համարում:
«Նա (Պուտինը - խմբ.), անշուշտ, պինդ պոպոք է, այնպես որ, այդ իմաստով ոչինչ չի փոխվել», - Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Նա խուսափողական պատասխան է տվել Պուտինի հետ մոտ ժամանակներս բանակցությունների հնարավորության մասին հարցին. «Տեսնենք, թե հետո ինչ տեղի կունենա։ Մենք որոշ հանդիպումներ կունենանք։ Տեսնենք, թե ինչ կլինի»։
Մեդվեդևի խոսքերից հետո Թրամփը երկու սուզանավ է ուղարկել «համապատասխան շրջաններ»
Թրամփը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հրադադար չհաստատվելու դեպքում պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, թեև Պուտինը կարողանում է շրջանցել դրանք: