ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ալեքսանդրո-Կալինովո բնակավայրը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն:
Գործողությունն իրականացրել են Ռուսաստանի ԶՈւ «Հարավ» խմբավորման ստորաբաժանումները։
Ավելի վաղ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ Կոնստանտինովյան ուղղությամբ՝ Ալեքսանդրո-Կալինովո բնակավայրի շրջանում ռուսական զինվորականները գերիներ են վերցրել:
Ալեքսանդրո-Կալինովոն գյուղ է Դոնեցկի մարզի Կոնստանտինովսկի շրջանում։
Հեռավորությունը բնակավայրից մինչև Դոնբասում ուկրաինական բանակի ամրացված պաշտպանական գծի ամենահարավային կետ հանդիսացող Կոնստանտինովկա քաղաք 10 կիլոմետրից էլ քիչ է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։