ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում քաղաքացիական ավտոմեքենայի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով զոհվել է տղամարդ, վիրավորվել՝ կին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:
«Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել քաղաքի արդյունաբերական հատվածում: Քաղաքացիական մեքենայի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է տղամարդ, իսկ մեքենայում գտնվող կինը վնասվածքներ է ստացել», - գրել է Պուխովը։
Արտակարգ պատահարի շրջանում ֆիքսվել են թշնամու մի քանի ԱԹՍ-ներ, բնակիչներին խնդրում են դուրս չգալ տներից: Պաշտոնյան հավելել է, որ հատուկ ծառայություններն ու զինվորականները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները ԱԹՍ-ների սպառնալիքը չեզոքացնելու համար:
Պուխովի խոսքով` իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ միջադեպի բոլոր հանգամանքները և զոհվածի ու տուժածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։