Արցախից բռնի տեղահանված և Մասիսում բնակվող շուրջ 100 ընտանիք ՌԴ–ից օգնություն է ստացել

Ռուսաստանից Հայաստան է բերվել 140 տոննա հումանիտար բեռ։
Sputnik
Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող շուրջ 100 ընտանիք արդեն մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Ռուսական մարդասիրական առաքելությունը»:
«Ռուսաստանը ձեզ հետ է». Արցախից բռնի տեղահանված 30 հազար մարդ օգնություն կստանա
Օգնության յուրաքանչյուր հավաքածու պարունակում է 25 կիլոգրամ հիմնական սնունդ և մի քանի ամսվա համար նախատեսված հիգիենայի միջոցներ, ինչպես նաև փոքրիկների համար մանկական սննդի պաշար:
«Կարիքավորներից շատերն արդեն երկրորդ տարին է, ինչ ապրում են Մասիսում՝ փորձելով կենցաղը կազմակերպել նոր վայրում։ Նախկինում կողք կողքի ապրած ընտանիքները և նույնիսկ հարազատները ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներով։ Այսպիսի ակցիաների շնորհիվ մարդիկ զգում են, որ իրենք մոռացված չեն», - գրված է առաքելության տելեգրամյան ալիքում։
Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան «Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: