ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Անցակետերը վերսկսել են աշխատանքը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ճանապարհը երեկվանից փակվել էր, քանի որ սելավը հեղեղել էր Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։
Վերին Լարսի անցակետում այս պահին 1236 հայկական բեռնատարներ են սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։