ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Այսօր Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի մասին ահազանգը ստացվել է 10։22-ին, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառյությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենաներից:
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը: