Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խերսոնի մարզում Ուկրաինայի զինուժի հարվածների հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը` վիրավորվել

Տուժածներին տարհանելու ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են շտապօգնության մեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զինուժի գնդակոծության հետևանքով Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում 1 մարդ մահացել է, 3–ը` վիրավորվել։
Տարածաշրջանի ղեկավար Վլադիմիր Սալդոյի խոսքով՝ տուժածներին տարհանելու ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են շտապօգնության մեքենային։
«Ալյոշկիում Կիևի զինյալների գնդակոծության հետևանքով զոհվել է մի տղամարդ, տուժել է 3 մարդ։ Հարձակումից հետո տուժածներին տարհանելիս թշնամին կրկին հարվածել է շտապօգնության մեքենային։ Վիրավորվել են բուժակը և վարորդը», - գրել է Սալդոն Telegram–ում։
Միաժամանակ նա հայտնել է, որ անցած օրվա ընթացքում մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով վիրավորվել է 11 մարդ:
Ռուսաստանի զինված ուժերը ԴԺՀ-ում վերահսկողության տակ են վերցրել Չասով Յարը. ՌԴ ՊՆ
Խերսոնի մարզը գտնվում է Դնեպրի ստորին հոսանքում։ Մարզը Ռուսաստանի սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով։ Ուկրաինան չի ճանաչում հանրային կամարտահայտության լեգիտիմությունը՝ շարունակելով տարածաշրջանի վրա գրոհները։ Այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է գտնվում մարզի տարածքի 75%-ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող հատվածը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, վերահսկում է ուկրաինական ԶՈւ-ն։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով Զապորոժիեում զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ դեռահաս