«Ռոսկոսմոսն» ու NASA-ն պայմանավորվել են մինչև 2028 թվականը ՄՏԿ-ի շահագործման մասին

Ռուսաստանի պատվիրակությունը Հյուսթոն էր ժամանել հուլիսի 29-ին:
Sputnik
«Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը և NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Շոն Դաֆին հանդիպել են ԱՄՆ-ում, քննարկել են միջազգային տիեզերակայանի, լուսնային ծրագրերի և խորը տիեզերքի յուրացման շուրջ աշխատանքները, հաղորդում է «Ռոսկոսմոսը»:
Պետական կորպորացիայի Telegram-ալիքում նշվում է, որ սա տիեզերական գործակալությունների ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն է 2018 թվականից ի վեր:
«Ռոսկոսմոսի» ղեկավարը հայտարարել է, որ Դաֆիի հետ պայմանավորվել է Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) շահագործման մասին մինչև 2028 թվականը: Նրա խոսքով՝ «Ռոսկոսմոսը» և NASA-ն համակարծիք են, որ ՄՏԿ-ն պետք է շահագործել առնվազն մինչև 2028 թվականը, սակայն այն, ամենայն հավանականությամբ, պահանջված կմնա մինչև 2030-ը:
Դմիտրի Բականովը և Շոն Դաֆին մտադիր են պահպանել համագործակցության ալիքը տիեզերքում՝ չնայած քաղաքական իրավիճակին:
Ռուսական պատվիրակությունը մտադիր է այցելել Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական կենտրոն, Boeing ընկերության արտադրական ստորաբաժանում, ինչպես նաև հանդիպել Crew Dragon տիեզերանավի անձնակազմի հետ, որի կազմի մեջ է մտնում «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Օլեգ Պլատոնովը՝ խաչաձև թռիչքների ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է նաև այցելություն միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերության տիեզերանավերի և նավերի հավաքման կորպուս: