ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են անցկացրել Մոսկվայում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը և Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարար, գեներալ Մարհաֆ Աբու Քասրը քննարկել են պաշտպանական գերատեսչությունների գծով փոխգործակցության հեռանկարները և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիային հետկոնֆլիկտային վերականգնման հարցում: Նրա խոսքով՝ Մոսկվան աջակցում է Սիրիայի կառավարության նոր կազմի ձևավորմանը և սեպտեմբերին նշանակված ընտրություններին: Սիրիայի ԱԳ նախարար Ասաադ աշ-Շիբանիի հետ բանակցություններից հետո Լավրովը նշել էր նաև, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: