ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. 55 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկը 11:0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Պոլատ Չան Կարադենիսին:
Նշենք, որ Մարատ Աճեմյանը սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամմեդ Էլթայեբին:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Զավեն Մեժլումյանը (60 կգ)` հաղթելով ուկրաինացի Դենիս Սերեդինին (5:2): Մեժլումյանի համար սա առաջին միջազգային մրցաշարն էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 65 կգ քաշային Ջանես Նազարյանն ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում։
Եզրափակիչում նա 5։4 հաշվով հաղթել էր վրացի Էրեկլե Տավբերիձեին։
Նշենք, որ Մ17 աշխարհի առաջնությունը անցկացվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։