Մահացել է «Iron Maiden» խմբի առաջին վոկալիստ Փոլ Մարիո Դեյը. ԶԼՄ

Փոլ Մարիո Դեյը «Iron Maiden»-ի սկզբնական կազմի վոկալիստն էր 1975-1976 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. 69 տարեկանում մահացել է բրիտանական «Iron Maiden» հևի մետալ խմբի առաջին վոկալիստ Փոլ Մարիո Դեյը։ Լուրը հայտնում է «Daily Mail»–ը՝ հղում անելով «More» խմբի հայտարարությանը (Դեյը «Iron Maiden»-ից հեռանալուց հետո ընդգրկվել էր այս խմբում։
«Կյանքից հեռացել է «Iron Maiden»-ի առաջին վոկալիստ Փոլ Մարիո Դեյը», - ասված է հաղորդագրությունում
«More»–ը նշել է, որ Դեյը մեծ սեր էր վայելում բրիտանական ռոք երաժշտության աշխարհում։
Փոլ Մարիո Դեյը «Iron Maiden»-ի սկզբնական կազմի վոկալիստն էր 1975-1976 թվականներին։ Խումբը լքելուց հետո ելույթ է ունեցել այնպիսի խմբերում, ինչպիսիք են «More»–ը, «Wildfire»–ը, «Defaced»–ը և «Crimzon Lake»–ը։
Մահացել է ամերիկացի դերասան Հալկ Հոգանը