«Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները Անթալիայում օդանավի վայրէջքից հետո շասսիում առաջացած ծխի պատճառով տարհանվել են։ Այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Յահյա Ուսթյունը։
Նրա խոսքով՝ Ստամբուլ–Անթալիա չվերթ իրականացնող «Boeing 777»-ը նորմալ վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։
«Վայրէջքից հետո հրշեջ ծառայությունը շասսիի մոտ ծուխ է նկատել, և ուղևորները նախազգուշական նպատակով տարհանվել են փչովի սանդուղքների միջոցով։ Տարհանումն իրականացվել է ժամանակին, որևէ մեկը չի տուժել», – հայտնել է Ուսթյունը։
Մասնագետները սկսել են ստուգել ինքնաթիռի տեխնիկական վիճակը, Ստամբուլի ուղղությամբ հետադարձ չերթը կիրականացվի մեկ այլ ինքնաթիռով։
Նախնական գնահատականներով՝ շասսիում ծուխն առաջացել է հիդրավլիկայի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։