««Կրիպտոակտիվների մասին» օրենքը մեդալ է, որն ունի երկու կողմ. փորձագետ Մերուժան Բադալյան

Կառավարությունը տարեսկզբին հավանություն տվեց «Կրիպտոակտիվների մասին» օրենքին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Ըստ գործադիրի` անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մոդել։
Sputnik
Գործադիրը համարում է, որ կրիպտոոլորտի կարգավորման համապարփակ մոդել է հարկավոր, որը հնարավորություն կտա ստեղծել անխափան զարգացման համար անհրաժեշտ նախապայմաններ՝ միաժամանակ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերի բացասական հետևանքները: Նախաձեռնության հեղինակները նշում են, որ այդպիսով կձևավորվի կրիպտոակտիվների հստակ կարգավորման դաշտ՝ հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մեխանիզմներով և շուկայի թափանցիկ գործունեությամբ։
Կրիպտոարժույթների փորձագետ Մերուժան Բադալյանը «Ուրիշ նորություններում» խոսել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ռիսկային և նպաստավոր կողմերի մասին․
«Օրենքը շուկան կարող է դարձնել ավելի պարզ, հասկանալի, հասցեական ներդրողի, օգտատիրոջ համար. պետք է որ խթանի ներդրումների աճը։ Բայց կան և ռիսկեր․ դրանք կարող են լինել, օրինակ, չափից ավելի վերահսկողությունը, սահմանափակումները, հարկային բեռը»։
Հաղորդման տեսանյութը՝ տելեգրամում ⤵️