ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Դոնեցկի Պետրովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի պայթուցիկ սարք է տրաքել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 1-ը` վիրավորվել: Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Զելինսկու փողոցում պայթյունի հետևանքով 1960 թվականին ծնված տղամարդ է մահացել»,- Telegram-ում գրել է քաղաքապետը:
Կուլեմզինը հավելել է, որ վնասվածքներ է ստացել նաև 2001 թվականին ծնված մի տղամարդ, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Պետրովսկի շրջանը գտնվում է Դոնեցկի արևմտյան ծայրամասում, քաղաքի կենտրոնից ամենահեռու հատվածն է։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։