«Յուրաքանչյուր վերջնագիր պատերազմ տանող քայլ է». Մեդվեդևը զգուշացրել է Թրամփին

ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր սահմանած 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, դա սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ հենց նրա երկրի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդի` ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատելու մասին հայտարարությունը։
«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր, թե 10... Նա պետք է հիշի երկու բան` առաջին` Ռուսաստանը ո՛չ Իսրայել է, ո՛չ էլ նույնիսկ Իրան, երկրորդ` յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ սեփական երկրի հետ: Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով»,-գրել է Մեդվեդևը X սոցիալական ցանցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր` հղում անելով ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը: Նա հայտնել էր, որ մտադիր է առաջիկա օրերին պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին։
Էրդողանը մտադիր է Թրամփի և Պուտինի հետ քննարկել Ստամբուլում նրանց հնարավոր հանդիպումը
Միևնույն ժամանակ Թրամփը սպառնացել էր երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների դեմ, եթե Ուկրաինայի հարցով համաձայնություն ձեռք չբերվի: Նրա խոսքով` նման միջոցառումները կարող են ներառել «100–տոկոսանոց սակագներ», այդ սցենարը դեռ քննարկվում է։
Թրամփը հայտարարել է` Թաիլանդ-Կամբոջա կոնֆլիկտը կարգավորվել է իր միջամտությունից հետո