Հայ գերիների «դատավարությունը» Բաքվում. հարցաքննվել են «տուժողները»

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 31-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր Բաքվում շարունակվել է հայ գերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»:
Արայիկ Հարությունյան
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նիստի ընթացքում հարցաքննվել են մի շարք «տուժողներ», որոնք պատասխանել են նաև «մեղադրյալների» հարցերին։
Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 31-ին:
1 / 4

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը

2 / 4

Արայիկ Հարությունյանը

3 / 4

Լևոն Մնացականյանը և Արկադի Ղուկասյանը

4 / 4

Արկադի Ղուկասյանը

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: