Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են, մահացել է առնվազն 10 մարդ

2 օր առաջ օդի ջերմաստիճանը հասել է +50°C-ի։
Sputnik
Ռեկորդային շոգի ֆոնին Թուրքիայում չորրորդ օրն է՝ մոլեգնում են անտառային հրդեհները, մահացել է առնվազն 10 մարդ:
Հրդեհը տարածվել է մի քանի նահանգներում, 7 անտառային հրդեհները, այդ թվում ՝ Անկարայում և Անթալիայում, վերահսկողության տակ են վերցվել, հաղորդում է CNN Türk-ը:
Բուրսայում հրդեհի պատճառով 480 տներից տարհանվել է 1765 մարդ։
2 օր առաջ օդի ջերմաստիճանը հասել է +50°C-ի։ Հուլիսի 25-ին մարվել է անտառային հրդեհների 73 օջախ։