Երևանում տղամարդն էլեկտրահարվել է ձուկ բռնելիս ու մահացել

40–ամյա տղամարդու դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում երեկ` ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանությունը դի է հայտնաբերել։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Ոստիկանությունը պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտ Գ․-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, միայն հայտնաբերվել է «աջ ափի արտաքին մակերեսի և աջ ափի այրվածքի հետքեր», որը վկայում է, որ մահվան պատճառը եղել է էլեկտրահարվելը։
Հայտնաբերվել են նաև ձուկ բռնելու համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև դեպքի հարևանությամբ անցնող էլեկտրական լարի վրա ձկան կարթի պարագա։