«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ՊՆ ուղղաթիռ է ներգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արգելոցում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալով՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։
«Խոսրովի արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքում ներգրավված են ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության մեծաթիվ ուժեր, Խոսրովի անտառ պետական արգելոց ՊՈԱԿ-ի, էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ, բնակիչներ»,– գրել է Սարգսյանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ դժվարամատչելի հատվածում փրկարարները կանխել են կրակի տարածումը: Հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Սահմանվելու է նաև հերթապահություն: