Իրանում չեզոքացրել են դատարանի շենքի վրա հարձակված 3 անձանց. ԶԼՄ

Դատարանի շենքից վիրավորներ են դուրս բերվել։ Տուժածների կամ մահացածների վերաբերյալ պաշտոնական թվեր դեռ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Իրան Զահեդան քաղաքում չեզոքացրել են դատարանի շենքի վրա հարձակված 3 անձանց։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրի։
IRIB գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։

«Զինված հարձակումից հետո չեզոքացվել է 3 ահաբեկիչ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը»,– հայտնում է «Fars»–ը։

Ըստ գործակալության` դատարանի շենքից վիրավորներ են դուրս բերվել և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել բուժկենտրոններ։ Տուժածների թիվը չի նշվում։