Ադրբեջանցիները չեն կարողանում մարել Արցախում մոլեգնող հրդեհները։
Հրշեջներն աշխատում են Ակնայի, Մարտակերտի, Մարտունու, Իվանյանի տարածքներում։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մարման աշխատանքներում ներգրավված է 620 մարդ, 51 միավոր տեխնիկա և 4 ուղղաթիռ:
Եղանակային բարդ պայմանները խանգարում են հրդեհաշիջմանը։