Սարատովի բարձրահարկ շենքում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 5-ի

Մարզի դատախազությունը պայթյունի փաստով ստուգումներ է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Փրկարարները Սարատովի բարձրահարկ շենքի փլատակներից 5-րդ մարմինն են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Վերջին տվյալով` 5 զոհ կա»,– տեղեկացրել են գերատեսչությունից:
Հիշեցնենք` Սարատովի բազմահարկ շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել գազի արտահոսքի պատճառով, փլուզվել է 10-7-րդ հարկերի անկյունային շքամուտքը: Մարզի դատախազությունը պայթյունի փաստով ստուգումներ է անցկացնում։