ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սարատովի բազմահարկ շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ Է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով փլուզվել է 10 - 7-րդ հարկերի անկյունային շքամուտքը: Դեպքի վայր է մեկնել Սարատովի մարզպետ Ռոման Բուսարգինը:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ գազի արտահոսքի պատճառով պայթուն է տեղի ունեցել Բլինովի 4 հասցեում գտնվող 10–հարկանի շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները», - ասված է հաղորդագրության մեջ:
ՌԻԱ Նովոստիին արտակարգ ծառայություններից հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացածներից մեկը երեխա է։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, բարձրահարկ շենքի փլատակներում շուրջ 10 մարդ կարող է լինել։
Մարզի դատախազությունը պայթյունի փաստով ստուգում է իրականացնում: