Մահացել է ամերիկացի դերասան Հալկ Հոգանը

Մահվան պատճառները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Մահացել է ամերիկացի դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը: Նա 71 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն նշվում։
Նրա իրական անունը Թերրի Ջին Բոլեա էր, Հալկ Հոգանը նրա բեմական և ռինգային կեղծանունն էր։
Հոգանը պրոֆեսիոնալ մարզիկ էր, նա 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, վեցական անգամ նվաճելով WWF/WWE և WCW աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսները։
Նրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը «Ռոքի 3» ֆիլմում մարմնավորած Թանդերլիփսի դերն էր։ Նկարահանվել է նաև «Առանց կանոնների», «Գրեմլինները», «Արվարձանի թիմը» «Փոքրիկ Հերկուլեսը» ֆիլմերում։