Դատարանը հրաժարվում է «Կրոկուսի» գործը քննել երդվյալ ատենակալների մասնակցությամբ

Հուլիսի 21–ին Երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը փակ ռեժիմով նախնական լսումներ է անցկացրել այս գործով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը հրաժարվել է բավարարել «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչական հարձակման գործը երդվյալ ատենակալների մասնակցությամբ քննելու միջնորդությունը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դատավարության մասնակիցներից մեկին։
«Դատարանը հրաժարվեց բավարարել գործը դատարանի կողմից երդվյալ ատենակալների մասնակցությամբ քննելու միջնորդությունը», – ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ նման միջնորդություն էին ներկայացրել մեղադրյալներ Լուտֆուլոյը, Մեդովը, Իսլոմով եղբայրները և նրանց հայրը, սակայն նրանցից մի քանիսը դատական նիստի ժամանակ հրաժարվել են միջնորդությունից։
Հուլիսի 21–ին Երկրորդ արևմտյան շրջանային ռազմական դատարանը փակ ռեժիմով նախնական լսումներ է անցկացրել այս գործով։
Հիշեցնենք` Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի «ԿրոկուսՍիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին. հանցագործները ինքնաձիգներից կրակ են բացել սրահում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրկիզել դահլիճը։ Զոհվել է 147 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 336-ը, ևս 3-ն անհետ կորել են։ Պատճառվածվնասը կազմել է 5,7 մլրդ ռուբլի։