ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Ռյազանում ձերբակալել են Մոլդովայում ծնված մի տղամարդու, որն ուկրաինական հետախուզությանը տվյալներ է փոխանցել Ռուսաստանի ԶՈւ ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկության մասին: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Ռյազանի բնակչին խոստացել են օգնել, որ Ռուսաստանից անվտանգ մեկնի Ֆրանսիա, այնուհետև միանալ ՌԴ-ում արգելված ուկրաինական զինված կազմավորմանը, որը մասնակցում է ռազմական հատուկ գործողությանը։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել պետական դավաճանության հոդվածով։