Կարեն Խաչանովը մեկ աստիճանով բարձրացել է համաշխարհային դասակարգման աղյուսակում

Նախորդ վարկանիշային ցանկում Խաչանովը զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնական: Վարկանիշային ցանկի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Նշենք, որ նախորդ վարկանիշային ցանկում Խաչանովը զբաղեցնում էր 17-րդ տեղը:
Լևոն Արոնյանը դարձել է Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Նոր աղյուսակը գլխավորում է իտալացի Յանիկ Սինները։ Երկրորդ տեղում իսպանացի Կառլոս Ալկարասն է, լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Իսպանիայի ֆուտբոլի առաջնություն