ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումը: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Հանդիպման թեման ռազմական և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդումն էր», - IRNA գործակալությանն ասել է դեսպանը:
Դիվանագետի խոսքով՝ երկու նախարարների հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի Մոսկվա կատարած այցի ընթացքում: