ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հետ է մղվել Մոսկվայի վրա գրոհած անօդաչու սարքի հարձակումը, հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Հետ է մղվել Մոսկվայի վրա հարձակված ԱԹՍ-ի գրոհը։ Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - գրել է Սոբյանինը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սպառնալիքի պատճառով սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի օդանավակայաններում ժամանման և մեկնման համար: Հետաձգվել են նաև Երևան նախատեսված թռիչքները։
Նախօրեին հաղորդվել էր Մոսկվա թռչող մի քանի ԱԹՍ-ները խափանելու մասին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։